Մեր մասին
«Քաղաքացիական զարգացման կենտրոն» շահույթ չհետապնդող հասարակական
կազմակերպությունը Հայաստանի եւ Սփյուռքի մտավոր-ստեղծագործական
կարողությունները համախմբող հաստատություն է, որի նպատակն է մշակել
Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման եւ կառավարման
քաղաքականության այլընտրանքային ծրագիր-առաջարկներ։
«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» ծրագրերն իրականացվելու են հանրության
ընդարձակ ներգրավման, մասնագիտական բարձրակարգ խմբերի ձեւավորման,
անհատական եւ կորպորատիվ նախաձեռնությունների խրախուսման միջոցով։
Ծրագրային բոլոր փաթեթներն ու կատարված վերլուծությունները կհրապարակվեն
եւ կդրվեն շրջանառության մեջ։
«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» նյութական միջոցները գոյանում են.
- անդամավճարներից,
- անձնական նվիրատվություններից,
- կորպորատիվ, հասարակական դրամական միջոցների հատկացումից,
- դրամահավաք միջոցառումներից (հեռուստամարաթոններ, տոնավաճառներ, գրքերի, ձայնատեսասկավառակների վաճառք եւ այլն)
- ամերիկյան եւ միջազգային հիմնադրամների դրամաշնորհներից։